Փհէկ-երը Լոռու գետերից ավել ջրառի համար կփոխհատուցեն 29 մլն դրամ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարինը հայտնում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի փհէկ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։
««ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» փհէկ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։
Ներկայացվել է 16.419.668դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
«ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» փհէկ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավել ջրառ։
Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144 դրամ։
«ԱՅՈՒԴԱ-ԼՈՍ» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» փհէկ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։
Ներկայացվել է 6.068.132 դրամ ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000 դրամ չափով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել