Կամո Սարգսյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 65-ը:
Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Կամո Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել