HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընտրվել է ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն։ Այս մասին հաղորդում են Քաղաքաշինության կոմիտեից։

Առաջարկվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի թեկնածությունը։ Բաց քվեարկությամբ նա միաձայն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին և մաղթել արդյունավետ աշխատանք. «Ինձ համար մեծ պատիվ է այս հարազատ մթնոլորտում ղեկավարել հոգաբարձուների խորհուրդը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առավել դինամիկ զարգացման փուլ է թևակոխել, ինչն արձանագրում են նաև բուհի հետ առնչվող պետական բոլոր գերատեսչությունները։ Մեր միասնական աշխատանքով փորձելու ենք աջակցել և բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այդ զարգացումը դառնա ավելի արագ և շոշափելի»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և վարել նոր կազմով խորհրդի անդրանիկ նիստը։

Հաջորդիվ բաց քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար միաձայն ընտրվել է դիզայնի ֆակուլտետի փոխդեկան Տաթևիկ Փայտյանը։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը շնորհավորել է խորհրդի նորանշանակ նախագահին և բոլոր անդամներին. «Շնորհակալություն եմ հայտնում մշտապես համալսարանի կողքին լինելու համար։ Ձեր աջակցությամբ մենք կայացրել ենք ճիշտ և հեռատես որոշումներ»։

Օրակարգի հաջորդ հարցով ՃՇՀԱՀ ռեկտորը խորհրդի հաստատմանն է ներկայացրել համալսարանի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը, որն արդեն արժանացել է գիտական խորհրդի հավանությանը՝ ընդգծելով, որ հաստատման դեպքում այն կգործի 2026 թվականի հունվարից։

Նիստում քննարկվել են նաև համալսարանում իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները, որոնք միտված են կրթական և գիտական միջավայրի շարունակական զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter