Վարչապետը ներկա է գտնվել «Երևանի նորաձևության շաբաթ 2025» միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանի նորաձևության շաբաթ 2025» ամենամյա միջոցառմանը, որը տեղի է ունեցել Մերիդիան Էքսպո կենտրոնում: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։
Միջոցառմանը, որին ներկա են եղել հայ և միջազգային դիզայներներ, ոլորտի առաջատար մասնագետներ, ներկայացվել են հայկական նորաձևությանը և մշակույթին նվիրված ցուցադրություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել