Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում. հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14,833 միավոր է վաստակել:
Ավելի վաղ ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև Մամիկոն Խաչատրյանը՝ հանդես գալով նժույգ թափեր վարժությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել