Սիրիահայերի վարորդական իրավունքի վկայականները՝ 1 տարի ուժի մեջ
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ այսօր մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու պայմանով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս առիթով նշել է, որ գործադիրը փորձում է սիրիահայերի համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք հեշտությամբ հարմարվեն իրենց համար նոր իրավիճակին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել