HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշման «արմատական փոփոխության» մասին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ հարցի շուրջ «արմատապես» փոփոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը։

Լավրովի խոսքով՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովից հետո Թրամփը «ուղիղ և հրապարակայնորեն հայտարարել էր, որ իր համոզմամբ խոսքը չի գնում հրադադարի, այլ կայուն, երկարաժամկետ խաղաղության մասին»։ Հիմա, ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, խոսքը գնում է միայն հրադադարի մասին։

«Հիմա միայն խոսում են անհապաղ հրադադարի մասին, իսկ հետո պատմությունը կդատի, դա արմատական փոփոխություն է»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը՝ հունգարական «Ultrahang» յութուբյան ալիքին տրված հարցազրույցում։ «Սա նաև նշանակում է, որ եվրոպացիները չեն քնում և չեն ուտում ու փորձում են այս վարչակազմի «ձեռքերը ոլորել»»,- շարունակել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ «ԱՄՆ-ն գտնվում է «եվրոպական «բազեների», Վլադիմիր Զելենսկու և մյուսների հսկայական, անհավանական ճնշման ներքո, որոնք որևէ ուղղությամբ չեն ցանկանում, որ լինի ռուս-ամերիկյան փոխգործակցություն»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «եկել է ժամանակը դադարեցնելու սպանություններն ու գործարք կնքել»։ Նա առաջարկել էր մարտական գործողությունները դադարեցնել ռազմաճակատի գծով։ Այդ առաջարկը ողջունել էին Վլադիմիր Զելենսկին ու եվրոպական մյուս առաջնորդները։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի մասին կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին: «Հիմա դադարեցնել ռազմական գործողությունները կնշանակի մոռանալ այդ հակամարտության արմատական պատճառների մասին»,- ասել էր Լավրովը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հասնել «երկարաժամկետ կարգավորման»։ Ռուսական կողմի պահանջն է ամբողջական վերահսկողություն ունենալ Դոնբասի ողջ տարածքի նկատմամբ։ 

Հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին Թրամփն ու Պուտինը պատրաստվում էին Բուդապեշտում երկկողմ հանդիպում ունենալ, սակայն հանդիպումը չի կայանա։ Ընդ որում, ԱՄՆ նախագահը հայտարարեց հանդիպման չեղարկման, իսկ ռուսական կողմը՝ «հանդիպման հետաձգման» մասին։

Լուսանկարը՝ REUTERS/Turar Kazangapov/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter