HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստ

Վաղը Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված է նախնական դատական նիստ ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի վերաբերյալ:

Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`գործը մեղադրողին վերադարձնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ:

Խախտումների վերաբերյալ իրավահաջորդի ներկայացուցչի կողմից դեռևս նախաքննության ավարտին միջորդություն է ներկայացվել, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան:

Դատարանի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացվել, ավելին` դատական նիստի մասին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը չի ծանուցվել: Դատական նիստի մասին տեղեկացվել է միայն Հայկ Մովսեսի Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մովսեսի Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից:

Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter