Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ կենտրոնանալով արդյունքների վրա։
2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է 5.5 միլիոն եվրոյի վերջին վճարումը՝ «Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցություն. II փուլ» ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 11 միլիոն եվրո։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ)՝ երկրի ստանձնած պարտավորությունների, ԵՄ լավագույն փորձի, ինչպես նաև արդարադատության ոլորտում ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունից բխող առաջարկություններին համահունչ։
Սա արդարադատության ոլորտի բարեփոխումների որոշ ուղղություններով արձանագրված առաջընթացի ճանաչումն է։ Ձեռքբերումների թվում են արդարադատության համակարգում՝ ներառյալ դատախազների և քննիչների համար, ամբողջական բարեվարքության ստուգման համակարգի ներդրումը, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի հաջող հիմնադրումը, ազատազրկման այլընտրանքային պատժամիջոցների կիրառման ընդլայնումը, ինչպես նաև՝ հաղորդակցության բարելավումը։
Ոլորտում առկա շարունակական մարտահրավերների հաղթահարման նպատակով ԵՄ-ն ակնկալում է ավելի համապարփակ և համակարգային քաղաքականություն և ջանքեր, արդարադատության ոլորտի հաստատությունների կարողությունների զարգացում, դատական գործընթացների թվայնացում, կուտակված գործերի մնացորդի կրճատում, նախնական կալանքի կիրառման նվազեցում և ավելի բարձր հաշվետվողականություն։ Այս քայլերը կնպաստեն Հայաստանում իրավունքի գերակայության նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Հայաստանի կառավարությանը խրախուսվում է բարեփոխումների նախագծման և իրականացման ամբողջ ընթացքում շարունակել խորհրդակցությունները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Անկախ դատական համակարգը և արդյունավետ հակակոռուպցիոն հաստատությունները կենսական նշանակություն ունեն ԵՄ–Հայաստան համագործակցության համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել