HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկահասակ աղջկան համոզել է սեռական հարաբերություն ունենալ

Երեւան քաղաքի բնակիչ 28-ամյա Դ. Փ.-ն ձերբակալվել է` ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով:

Ոստիկանության Երեւան քաղաքաի, ԿՀԴՊ գլխավոր եւ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունների կողմից ձեռնարկված համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա Դ. Փ.-ն 2012թ. հուլիս ամսին համացանցի «Вконтакте» սոցիալական կայքի` իր անձնական էջի տվյալների պահպանման համակարգում, ինչպես նաեւ իրեն պատկանող բջջային հեռախոսում ներբեռնել եւ պահել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Բացի այդ, 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում համացանցի «Одноклассники» սոցիալական կայքում, քողարկելով իր ինքնությունը, գրանցվել է Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ եւ 8-12 տարեկան մանկահասակ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ծանոթացել է երեւանաբնակ, մանկահասակ, ութամյա մի աղջնակի հետ: Դ. Փ.-ն էլեկտրոնային նամակագրությամբ համոզել է նրան սեռական հարաբերություն ունենալ իր հետ` խոստանալով, որ փորձնական նկարահանումներից հետո հետագայում նրան նկարահանելու են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմերում եւ սերիալներում:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասերով: Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությանը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter