HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողների ընդունելություն Հետք Մեդիա Գործարանում

Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է ընդունելություն 2026 թվականի ուսումնական տարվա համար:

Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ստեղծագործ լրագրողների, որոնք իրենց պատասխանատու հրապարակումներով իրազեկում և բացահայտում են՝ ազդելով հասարակական գործընթացների վրա։

Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

  • Հետաքննական լրագրություն,
  • Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
  • Տվյալների լրագրություն,
  • Փաստերի ստուգում,
  • Վիդեո սթորիթելինգ,
  • Նկարահանման հմտություններ,
  • Ֆոտո սթորիթելինգ,
  • ԱԲ-ն լրագրության մեջ։

Եթե հետաքրքրեց, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Կրթական ծրագրի տևողությունը հինգ ամիս է՝ հունվար-հունիս։ Դասերը կազմակերպվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 15:00 - 18:00։

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակը

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել՝

  • 18 տարին լրացած մեդիա ոլորտով հետաքրքրված ՀՀ քաղաքացիները,
  • լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
  • լրատվամիջոցներում աշխատող և ֆրիլանս լրագրողները։

Դիմեք Հետք Մեդիա Գործարան, եթե

  • գոնե մեկ-մեկ գիրք եք կարդում,
  • ուզում եք դառնալ լրագրող,
  • կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
  • սիրում եք հարցեր տալ և պատասխաններ եք փնտրում,
  • պահպանում եք վերջնաժամկետները,
  • պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,
  • գնահատում եք կրթությունը և ուզում եք սովորել,
  • ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

  • դիմում-հայտերի դիտարկում,
  • հարցազրույց,
  • երկօրյա դասընթաց,
  • վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30, 2025։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 93-04-40-95 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter