HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՊԵԿ-ի` 2026 թ. բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները՝ անդրադառնալով պետական բյուջեի եկամուտներին եւ ծախսերին, ինչպես նաեւ արդյունքային ցուցանիշներին: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ներկայացնելով հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ դրանք ոգեւորիչ ու տպավորիչ են: Նա տեղեկացրել է, որ նշյալ ամիսներին եղել են 2 տրիլիոն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք 14 տոկոսով ավելի են նախորդ տարվանից:

ՊԵԿ նախագահի խոսքով 2025 թվականին սպասվում են 2 տրիլիոն 690 մլրդ հարկային եկամուտներ, որոնք 300 մլրդ դրամով ավելի են 2024 թվականից:

Խոսելով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշից՝ զեկուցողն ընդգծել է, որ այս տարի էական բարելավվում է լինելու՝ գերազանցելով նույնիսկ 2023 թվականի արդյունքները՝ հասնելով 24,5 տոկոս: Նա նշել է, որ վերոնշյալ միտումները կպահպանվեն նաեւ 2026 թվականին:

ՊԵԿ-ի ընթացիկ ծախսերը 2026 թվականին 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ աճել են 4 մլրդ-ով եւ կազմում են 36 մլրդ դրամ: Աճի մեծ մասը, ըստ զեկուցողի, ուղղված է հիպոտեկային վարկերի գծով տոկոսների գումարի վերադարձին:

Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները` կոմիտեի նախագահը նշել է, որ մաքսային եւ հարկային վարչարարության բարեփոխումները շարունակական են լինելու` առավել հարմարավետ համակարգեր ստեղծելու նպատակադրմամբ:

Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաեւ ՊԵԿ-ի նոր առաքելությունն ու տեսլականը, որը հասցրել են արդեն ձեւակերպել եւ որի հիմքում հայեցակարգային հարցերն են: Դրանք վերաբերում են պետության եւ ՊԵԿ-ի դերի վերաիմաստավորմանը:

Անդրադառնալով առաքելությանը՝ նշվել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը, իսկ տեսլականն արդեն վերաբերում է ապագային:

ՊԵԿ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter