HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել են ՏԿԵ նախարարության 2026 թ. հատկացումները

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 28-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2026 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 19 ծրագիր եւ 105 միջոցառում, որոնց համար նախատեսված է հատկացնել 395 մլրդ դրամ, որից 235 մլրդ դրամը կապիտալ բնույթի, իսկ 160-ը՝ ընթացիկ ծախսերն են:

Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 130,3 մլրդ դրամ, որի շրջանակում իրականացվելու է 3 ծրագիր, 29 միջոցառում, էներգետիկ ոլորտին` 87,1 մլրդ՝ 4 ծրագրի 11 միջոցառման համար, ջրային ոլորտին` 35,3 մլրդ? 5 ծրագրի 34 միջոցառման համար, տարածքային կառավարման ոլորտին` 142 մլրդ դրամ, որի շրջանակում իրականացվելու է 7 ծրագիր 31 միջոցառումով:

Նախարարի խոսքով տրանսպորտի ոլորտին ուղղված միջոցների հիմնական մասը՝ 126,5 մլրդ դրամը, հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը, որից 113 մլրդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են:

Մասնավորապես 2026 թվականին 60 մլրդ դրամի շրջանակում վարկային միջոցների հաշվին նախատեսված է ավարտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կմ եւ շահագործման ընդունել Լանջիկ-Գյումրի 25,2 կմ ճանապարհահատվածը: Կշարունակվի Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությունը:

Դավիթ Խուդաթյանի տեղեկացմամբ 2026 թվականին ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված է շուրջ 66,5 մլրդ դրամ:

Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 3,6 մլրդ դրամ: «Այս տարի առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն ուղեւորներին նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններ»,- ասել է նախարարը:  Շուրջ 3 մլրդ դրամ նախատեսված է սուբսիդավորում իրականացնելու համար:

Երկաթուղու համար 2026 թվականին նախատեսված է 247 մլն դրամ:

Էներգետիկ ոլորտի հատկացումները կկազմեն 87,1 մլրդ դրամ: Խոշոր ծրագիրն էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրն է, որին էլ ուղղված է հատկացման հիմնական մասը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter