Սյունիքի և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն
կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքի, Բաբիկավան, Անդոկավան, Սյունիք գյուղերի, իսկ հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 22:00-ն՝ Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը: :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել