HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

«Լուկաշին գյուղում «ԱԼՎԱՆ» ՍՊԸ-ն, Մայիսյան բնակավայրում Ա.Գ.-ն, Ս.Ղ.-ն և Արմավիր քաղաքում Ա.Թ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություններ, ոռոգման նպատակով ջրառ են կատարել ապօրինի խորքային 1-ական հորից։

Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող Ռ.Մ.-ն արտադրական և ոռոգման նպատակներով ապօրինի խորքային հորից իրականացրել է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը։

«ԱԼՎԱՆ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000դր. չափով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter