HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի աշխատակազմը 2026թ. նախատեսում է անցկացնել 10 ծրագիր, 39 միջոցառում

Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմը նախատեսում է անցկացնել 10 ծրագիր, 39 միջոցառում, որոնց համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 մլրդ 804 մլն դրամ: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին ներկայացնելով վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ 2026 թվականին ընթացիկ տարվա համեմատ 2 միջոցառում է ավելացել, Տեսչական վերահսկողության ծրագրի շրջանակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող նոր 1 միջոցառում:

Բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: «Եվրոպայից շուրջ 50 պատվիրակություններ ժամանելու են Հայաստան»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ գագաթնաժողովն ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրների ղեկավարները հավաքվում են, քննարկում ընթացիկ հարցեր:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երեւանում, 2026 թվականի մայիսի սկզբին: Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներով  զբաղվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը, որի համար աշխատակազմի բյուջեով նախատեսված է 1 մլրդ դրամ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով 8 միջոցառում, որոնք եղել են ընթացիկ տարում, 2026 թվականի բյուջեով նախատեսված չեն: Դրանք Վարչապետի աշխատակազմի ու տեսչական մարմինների աշխատակազմերի տեխնիկական հագեցվածության բարելավվման միջոցառումներն են:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք շարունակվելու են իրականացվել 2026 թվականին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter