HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի բնակիչները Վայոց ձորում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ստացվել է ահազանգ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված թռչնի ու կենդանու մսեղիքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվության բաժնից։

«Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Ս.Հ.-ն, Ա.Ա.-ն Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ։

Ապօրինի որսված թռչունների, նապաստակների մսեղիքն առգրավվել և հանձնվել է ՊՆ N զորամաս։

Որսագողության գործիք հանդիսացող «ԻԺ-27» և «YILTIZ» տեսակի որսորդական զենքերը ևս առգրավվել են, դրանց բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 402 000 դրամի չափով։ Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter