HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ: Այս մասին հաղորդում են ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը հանդիպման առաջին մասում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում դրանց կարևորությունը:

Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին, ինչի շրջանակներում ծավալել է բովանդակալից քննարկում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter