HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Ռենիտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՆԲ հետ ձևավորված համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ինչպես խոշոր ենթակառուցվածքային, այնպես էլ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ջրային և էներգետիկ համակարգերի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև կրթական ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter