HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում «Թումո» կենտրոն կստեղծվի

Պետգույքի կոմիտեն Վանաձորում գտնվող անշարժ գույք կնվիրաբերի՝ «Թումո» ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով։

Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագծին, ըստ որի՝ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին կնվիրաբերվի Վանաձորի Թատերական փողոց 1/1 հասցեում գտնվող սպայի տուն շենքը՝ «Թումո» ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով։

«Նախագծի իրականացման արդյունքում շուրջ 6000 պատանիներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ արտադպրոցական կրթություն։ Հիմնադրամի կողմից 3 տարիների ընթացքում կիրականացվի 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամի ներդրում։

Կոմիտեի և «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի միջև հաստատված է շարունակական համագործակցություն, որի արդյունքում պետական գույքը ոչ միայն արդիականացվում է, այլև ծառայում է հանրօգուտ նպատակների։

Մասնավորապես՝ «Թումո-տուփ» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի մի շարք մարզերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է 28 տարածք, «Թումո ստուդիաներ» ծրագրի իրականացման նպատակով Երևանի Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը տրվել է 10 տարի ժամկետով վարձակալության՝ 5 մլն 35 հազ․ ՀՀ դրամ ամսական վարձավճարով և 100 մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությամբ, «Թումո» արտադպրոցական, նորարական, կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Կապանի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել է՝ 2 տարվա ընթացքում 300 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու պայմանով։

Կոմիտեն կարևորում է նման նախաձեռնությունների դերը պետություն–մասնավոր գործընկերության զարգացման և ամրապնդման գործում՝ ուղղված պետական գույքի արդյունավետ կառավարմանը և մարզերում նորարարական կրթության հասանելիության ընդլայնմանը»,- նշված է Պետգույքի կառավարման կոմիտեի հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ «Թումո» կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter