HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն սատարում է ԲՀԿ-ի թեկնածուին

Այսօր ՀՀԿ-ն «խախտեց» ամառային արձակուրդների ընթացքում տիրող քաղաքական անդորրը: Կուսակցությունը կենտրոնական գրասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ էր գումարել:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօրվա գործադիր մարմնի նիստի ժամանակ «արտառոց» ոչինչ տեղի չի ունեցել. ոչ պաշտոնանկություններ են եղել, ոչ էլ` պաշտոններին նշանակվողներ: Ըստ Գ. Սահակյանին` քննարկման գլխավոր թեման եղել է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել կուսակցության ընթացիկ խնդիրներին:

ՀՀԿ-ն որոշել է Գյումրիում թեկնածու չառաջադրել եւ սատարել ԲՀԿ-ի թեկնածուին` ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին:

Նշենք, որ նախագահից բացի նիստին ներկա են գտնվել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Եթե ես Գյումրեցի լինեի, միայն այս նկարի համար սրան չէի ընտրի. Հումորոտ-ծիծաղկոտ գյումրեցին ուր, էսի ուր......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter