HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

81 բնակելի տարածք ամրացվել է ԱՍՀ նախարարությանը՝ Հայաստանում բնակարանային մատչելիության խնդրի լուծման նպատակով

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակելի տարածքները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության հաղորագրությունից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի հետ համատեղ «Բնակարանային մատչելիության բարձրացում Հայաստանում. սոցիալական բնակարանաշինության զարգացման համապարփակ հայեցակարգ և գործողությունների ծրագիր» նախագծի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 25-ի ՆՄ//35945-2024 գրությամբ դիմել է պետական մարմինների ղեկավարներին Հայաստանում բնակարանային մատչելիության խնդրի լուծմանը աջակցելու առաջարկով:

Հաշվի առնելով Նախարարության առաջարկությունը, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված անձանց և բնակչության այլ խոցելի խմբերի բնակարանային կարիքների լուծման անհրաժեշտությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Նախարարության կողմից իրականացվել են բնակելի տարածքների գույքագրում, որի արդյունքներով առաջարկվում է Կոմիտեի հաշվեկշռից հետ վերցնել թվով 81 բնակելի տարածք և ամրացնել Նախարարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter