Բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է վարորդը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։
«Բախումը տեղի է ունեցել չվերահսկվող գծանցում, երբ ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց։ Լոկոմոտիվի անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները բախումը կանխելու համար, սակայն ձայնային ազդանշաններն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգական միջադեպից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորապես ցավակցում է մահացածի ընտանիքին ու մտերիմներին և կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երկաթուղային անցումների հատման անվտանգության կանոնները»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել