HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զեղծարարները ԱԱԾ աշխատակից ներկայանալով ստիպում են գումարներ փոխանցել. ԲՏԱ նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա։

«Զեղծարարները լավ նախապատրաստված են. լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը, որից հետո ծանոթ, այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդու անունով ստեղծված կեղծ օգտատիրոջ միջոցով (WhatsApp, Viber և այլն) ներկայացնում են կեղծ տվյալներ, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով, որից հետո մարդու հետ կապ է հաստատում կեղծ ԱԱԾ աշխատակից, որը, ի դեպ, (հաճախ) ռուսերեն է խոսում։

Վերջում թիրախավորված անձին ամեն կերպ պարտադրում են իր բանկային հաշիվներից գումարները փոխանցի մեկ այլ հաշվի՝ իբր «փրկվելու» համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ Խայրաբեդյան
Հետաքրքիր է ամչափ՝ ինչ եղանակով են հավաքագրում զեղծարարական գործունեությամբ զբաղվողները։ Այլևս առավել քան ակնհայտ է, որ լավ պատրաստված թիմ կամ թիմեր են աշխատում նման սխեմաների շուրջ։ Ւ՞նչ եղանակով է իրականացվում նրանց "կադրերի" ընտրությունը, որտե՞ղ և ի՞նչ սկզբունքով են գործում նրանց գրասենյակները և ի՞նչ անվան տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter