HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյան-Մակրոն հանդիպում՝ Փարիզում

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ փոխգործակցությունը ունի ռազմավարական նշանակություն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ:

Հաջորդիվ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցրեր: Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter