HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ստորեւ՝ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը։

Արայիկ Հարությունյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն դինամիկ զարգացող հարաբերությունները. «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի են»,- նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ այդ առումով ընդգծելով Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման փաստը:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետևողական աջակցություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, ԵՄ-ի հետ այլ ուղղություններով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Լուսանկարը՝ gov.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter