Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:
«Շնորհավորելով Ստելլա Ռենիտային նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ընթացիկ ծրագրերի մանրամասները և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:
Փոխվարչապետը կարևորել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ԵՆԲ ծրագրերը: Անդրադարձ է կատարվել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ gov.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել