Գյումրու մանկապարտեզներում նույնիսկ ծնողազուրկ երեխաներից են վարձավճար պահանջում (վիդեո)
Առանց վարանելու կարելի է ասել, որ Հայաստանում ապրելու համար ամենաթանկ քաղաքը Գյումրին է: Եվ սա այն դեպքում, որ քաղաքում հազարավոր ընտանիքներ երկու տասնամյակից ի վեր անօթևան են և ապրում են ժամանակավոր կացարաններում, իսկ Շիրակի երկարատև և ցրտաշունչ ձմռանը սովորական տան համեմատ երկու և նույնիսկ երեք անգամ տնակները ջեռուցելու համար ավելի շատ վառելափայտ են օգտագործում:
Աղքատության ու արտագաղթի ցուցանիշներով Գյումրին ևս ամենածանր վիճակում է: Եվ նման պայմաններում թվում էր, թե սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին որոշակի արտոնություններ պիտի տրվեր: Ավաղ, այդպես չէ: Օրինակ՝ մայրաքաղաքի նախակրթարանները երևանաբնակ ընտանիքների երեխաների համար անվճար է, իսկ Գյումրիում ամսեկան վարձավճարը կազմում է 8-0 հազար դրամ, այդ թվում անգամ ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների երեխաներից են վարձավճար պահանջում:
Այսօր ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագրի շրջանակում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին և օգնություն ցուցաբերեցին միայնակ վեց անչափահաս երեխաներ խնամող Հասմիկ Վարոսյանի ընտանիքին: Առավել մանրամասը՝ տեսանյութում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել