 
			Կասեցվել է «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանների գործունեությունը
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 98/1, ինչպես նաև Արարատի մարզ, Արտաշատ, Ազատավան և Մասիս, Երևան–Մեղրի 22/1) հայտնաբերվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։
Մասնավորապես արձանագրվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման, ինչի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր՝ բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, մինչև նշված խախտումների վերացումը
    
        
            Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
        
    
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել