HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ո՞ւր է համակարգիչը

ՀՀ կառավարության այս տարի հաստատված ծրագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ: Կառավարությունը, սակայն, սահմանափակվել է միայն այս դրույթը հրապարակելով: Առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ուղղությամբ որևէ քայլ մինչև օրս չի ձեռնարկվել:

Ավելին, ՀՀ կրության և գիտության նախարարությունում միանգամից գլխի չեն ընկնում, թե խոսքն ինչի մասին է, երբ փորձում ես հետաքրքրվել այդ ծրագրի հետ կապված մանրամասներով. ասենք, օրինակ, երբվանի՞ց է սկսվելու համակարգիչների բաշխումը, ի՞նչ համակարգիչ է լինելու, ի՞նչ կարգով է նախատեսված ձեռք բերել, որքա՞ն գումարով և այլն:

Փոխարենը, հարևան Վրաստանում նման մի գործընթաց մեկնարկել է դեռ անցած տարվանից: 2011 թվականին առաջին դասարանցիները Վրաստանում նեթբուք են ստացել: Այս տարի ևս վրացական իշխանությունները խոստանում են շարունակել այս գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter