Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավել առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել