HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային սեյսմիկ ցանցը միացել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակին

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը միացել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի (FDSN) հարթակին՝ ստանալով լիիրավ անդամի կարգավիճակ և ընդգրկվելով պաշտոնական ցուցակում։ Այն հանդես է գալիս 6 սեյսմիկ կայաններով՝ Հայաստանի ազգային սեյսմիկ ցանց անվանումով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվության ծառայությունից։

Հայաստանի ազգային սեյսմիկ ցանցը գրանցում և վերլուծում է տեղային, տարածաշրջանային և հեռավոր ուժեղ սեյսմիկ իրադարձությունները:

Վեց սեյսմիկ կայանները գրանցում են սեյսմիկ ալիքների հորիզոնական և ուղղահայաց բաղադրիչները, իրականացնում են տվյալների շարունակական փոխանցում ՝ապահովելով իրական ժամանակում սեյսմիկ դիտարկումների հասանելիություն միջազգային գիտական հարթակներում։

FDSN համակարգ սեյսմոլոգիական ցանցի ընդգրկումը երաշխավորում է սեյսմիկ տվյալների միջազգային ճանաչումն ու երկարաժամկետ պահպանումը։

Միջազգային հարթակին անդամակցությունը խթանում է Հայաստանի գլոբալ գիտական ինտեգրմանը, քանի որ սեյսմիկ դիտարկումները դառնում են համաշխարհային սեյսմիկ տվյալների բազայի մաս։ Տեխնիկական և գիտական համագործակցության տեսանկյունից՝  այն հնարավորություն կտա կիրառել Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի մշակած չափորոշիչներն ու գործիքները, ինչպես նաև հասանելիություն ստանալ այլ երկրների սեյսմիկ տվյալների բազաներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter