HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իր ընկերներին հողեր է հատկացնում չնչին գներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն քաղաքի տիրակալ է պատկերացնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին շրջանում Մարգարյանն իր ընկերներին քաղաքի տարբեր հատվածներում հողեր է հատկացնում, բնականաբար, չնչին գներով: «Դուք նայեք, ընտրեք՝ որ հատվածն եք ուզում, ես տալիս եմ»,- մոտավորապես այսպիսի առաջարկ է արել Մարգարյանը մի քանի թաղային հեղինակությունների:

Մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից, ըստ էության, չհերքեցին լուրը՝ պարզաբանելով. ««Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի պահանջների համաձայն՝ Երևան քաղաքում համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքները հատկացվում են աճուրդով կամ մրցութային կարգով: Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող համապատասխան մրցույթների կամ աճուրդների վերաբերյալ տեղեկություններ տպագրվում են մամուլում, տեղադրվում են քաղաքապետարանի ինտերնետային կայքում, և առանձին դեպքերում տրվում են հայտարարություններ հեռուստատեսությամբ»:

Մեկնաբանություններ (1)

GALUST
UMIC PAKAS TXA E VOR ? BOLORIN KARELI E IREN CHE ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter