 
			Թակարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ
2025թ․ հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում են տեսչական մարմնից։
«Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։ Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել են նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որոնք առգրավվել են։
Քոթոթի վնասվածքները բուժելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել