«Փաստորեն». Վաղարշապատի ընտրություններում վարչական ռեսուրսը չարաշահվել է
Էջմիածին քաղաքում գրեթե ամենուր քարոզչական պաստառներ են։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ են, որոնց մասնակցում է 8 քաղաքական ուժ:
Պաշտոնապես քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին: Բայց մինչ այդ որոշ ուժեր, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», արդեն ակտիվ քարոզչություն էին սկսել: Սա Ընտրական օրենսգրքով արգելված չէ: Բայց «Հետքն» արձանագրել է մի շարք դեպքեր, երբ սոցիալական հարթակներում համայնքային պաշտոնական էջերը օգտագործվել են իշխող կուսակցության քարոզչության համար։ Սա վարչական ռեսուրսի օգտագործում է, ինչն արգելված է օրենսդրությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել