HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանին արգելե՞լ են Աշտարակում առաջադրել Ձորի Կարիկին

Արագածոտնի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խոստանում են թեժ լինել: Մի շարք համայնքներում բուռն պայքար է սպասվում:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փորձում է Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ առաջադրել: Մասնավորապես, Աշտարակում նա պատրատվում էր առաջադրել «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տիրոջը՝ Ձորի Կարիկին, սակայն, որոշ տեղեկություններով, դատախազին արգելել են թեկնածու առաջադրել, ինչից վերջինս շատ է զայրացել ու վիրավորվել:

Երեկ՝ ՀՀԿ նիստից հետո, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչու են դատախազին արգելել առաջադրելու իր թեկնածուին: «Մեզանում չկան անհատներ, որոնք իրենք թեկնածուներն են առաջադրում: Մենք ունենք տարածքային կառոււյցներ, որոնց վերլուծությունների, որոշումների հիման վրա պաշտպանում ենք այն թեկնածուին, որը որոշում է տարածքային կառույցը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter