Փրկարարները հայտնաբերել են անհետ կորած երեխայի դին
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Օվանեսովի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։
Կատարվում է նախաքննություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել