Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կա 18 տուժած
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել