Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա–Քրիստափորի փողոց խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ: Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել