Վանաձորի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատաներում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։
Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանից մեկ հատուկ տեխնիկա»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել