Գյուղացիական տնտեսություններին թույլատրվում է, առանց սահմանափակումների, հավաքել անտառների խոտը
Հաշվի առնելով հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կերի կուտակման գործում առաջացած որոշակի դժվարությունները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանձարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին և վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին թույլատրել գյուղացիական տնտեսություններին, առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար, հավաքել և անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը:
Հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար խնդրում ենք բոլոր համայնքապետներին՝ խստիվ հետևել հակահրդեհային կանոնների պահանջների պահպանմանը:
Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել