HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են 2026 թ․ հեռուստատեսության ոլորտին եւ սփյուռքի գծով ծրագրերին ուղղվելիք հատկացումները

ԱԺ-ն հայտնում է, որ 2026 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն դրամ:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կառույցն իրականացնում է մեկ ծրագիր, ուստի տրամադրվելիք ֆինանսական միջոցները բավարար կլինեն: Զեկուցողն անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք ընտրական գործընթացներում հանձնաժողովի անելիքներին: Նշվել է, որ այդ ժամանակահատվածում մոնիտորինգային եւ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 12 մլն դրամ:

Տիգրան Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով հանրօգուտ հաղորդումների ստեղծման անհրաժեշտությանը:

Հանրային հեռարձակողի խորհրդին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել շուրջ 8 մլրդ 300 մլն  դրամ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի խոսքով «Ընդհանուր եւ լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայություններ» միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան հեռուստահաղորդումների շուրջօրյա հեռարձակում՝ Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, Միջազգային ալիք եւ Լրատվական ալիք տեսալսողական ծրագրերում՝ յուրաքանչյուրի եթերաժամը 8760-ական ժամ տեւողությամբ:

«2026 թվականին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակելու է իրականացնել «Հայաստան-Սփյուռք գործակցություն» եւ «ՀՀ զարգացման գործընթացում սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերը, որոնց իրականացման համար պետբյուջեից կտրամադրվի 762 մլն 675 հազար 200 դրամ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով «Հայաստան-Սփյուռք գործակցություն» ծրագրի շրջանակում կիրականացվի 7 միջոցառում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 4-ին կայացած համատեղ նիստը նախագահել են Սիսակ Գաբրիելյանը եւ Արուսյակ Մանավազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter