Լեւոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին։
Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
Հանիպմանը ներկա են եղել դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել