HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մանրամասներ 23-ամյա Այշատի սպանության վերաբերյալ

Ռուսաստանցի լրագրող Քսենյա Սոբչակի «Осторожно Новости» օնլայն թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության հետ հնարավոր կապ ունեցող անձանց անունները։

Թերթը գրել է, որ, իրենց տեղեկություններով, սպանությունից կարճ ժամանակ անց այն բնակարանից, որտեղ գտել են Այշատ Բեյմուրադովային, դուրս է եկել երկու անձ։

Նրանցից մեկը Կարինա Իմինովան է, հանրությանը ավելի հայտնի որպես Այշատի «ինստագրամյան» ընկերուհի, որի հետ զոհը դուրս էր եկել հանդիպման և անհետացել էր։ Իսկ մյուս անձը Չեչնիայից 30-ամյա Սաիդ-Համզադ Բայսարովն է։

Ըստ թերթի՝ 2018-ին Բայսարովը մեղադրյալ էր «Իսլամական պետության» (ISIS) ֆինանսավորման գործով, սակայն արդյունքում դատարանը հանել է մեղադրանքը։ Նախկինում Բայսարովին նաև մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 264.1 հոդվածով՝ վարչական տույժի ենթարկված կամ քրեական անցյալ ունեցող անձի կողմից ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և կողոպուտի համար։ Նրա հայրը Գրոզնիում գործարար է։

Թերթը պնդում է, որ ՀՀ իրավապահ մարմինները տեղյակ են այս երկու անձի մասին, երկուսին էլ նույնականացրել են փողոցի տեսախցիկների տեսագրության շնորհիվ և հարցաքննել են հարևաններին Բայսարովի և Իմինովայի մասին։ Չնայած սրան, երկուսն էլ, ըստ երևույթին, հանգիստ լքել են Հայաստանը։

Հիշեցնենք, որ նույնը պնդել էր նաև իրավապաշտպան Լիդյա Միխալչենկոն։

ՀՀ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, արդյոք հոդվածում նշված անձանց վերաբերյալ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Պատասխանը բացասական էր։

«SOS Հյուսիսային Կովկաս ճգնաժամային կենտրոնը», որը օգնել էր Այշատ Բայմուրադովային Հայաստան փախչել, մեկնաբանություն է տվել «Осторожно Новости» թերթին, որում հայտնել է մտավախություն, թե գործը պարզապես կարող են կոծկել։

«Կա սպանության վերաբերյալ քրեական վարույթ՝ վկաների ցուցմունքներով և անվտանգության տեսախցիկների տեսագրություններով։ Հանցագործության վայրում եղել է երկու անձ, որոնք այնուհետև արագ հեռացել են։ Սովորական դեպքում նրանց վերաբերյալ անմիջապես հետախուզում կհայտարարվեր»,- ասված է մեկնաբանության մեջ։

Այշատ Բայմուրադովային հարկադիր ամուսնացրել են, նա պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, ուներ մանկահասակ երեխա։ Այշատը փախել էր Չեչնիայից և ապաստանել էր Երևանում։

Հոկտեմբերի 19-ին Երևանի Դեմիրճյան փողոցի վարձով բնակարաններից մեկում Ոստիկանությունը հայտնաբերել էր 23-ամյա Այշատի դիակը։

Կարդացեք նաև՝  Այշատ Բայմուրադովայի սպանության վարկածը հաստատվեց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter