HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ի պարզաբանումը՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագիրի վերաբերյալ

Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված, առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին:

Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը՝ որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության 2012-17 թվականների ծրագրում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ. ուսումնական տարվանից:

Կառավարության ծրագրի՝ կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են, և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում:

Կրթության և գիտության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter