HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Պետական և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ներկայացվել է քաղաքականության թիրախային շրջանակը, պետական մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր պատկերը, սեփականության մասնաբաժիննեևը, կառավարման մոտեցումները: Նշվել է, որ պետական քաղաքականության առանցքային նպատակներից են՝ ապահովել արդյունավետ կառավարում, հաստատել հաշվետու և թափանցիկ համակարգ:

Քննարկման ընթացքում հստակեցվել են նշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։ Շեշտվել է նաև ՊՄԸ քաղաքականությանն օրենսդրական դաշտի համապատասխանեցման կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ընկերություններում կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և հանձնարարել քաղաքականությունը լրամշակել՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter