Հրդեհ՝ Կոմիտասի «Երեւան սիթիի» տարածքում
Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ Հրդեհը բռնկվել է շինության տանիքում»,- ասված է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին։
Լուսանկարը՝ Փրկարար ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել