HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհաստանի քաղաքացուց կատարված գողությունը բացահայտվել է

Օգոստոսի 22-ին Լեհաստանի մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերն անհայտ անձինք Կարճաղբյուր գյուղի հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում կայանված իր «YAMAHA» մակնիշի մոտոցիկլետի բեռնախցիկից գողացել են մոտոցիկլավարի կոմպլեկտ հագուստը և մոտոցիկլետի վերանորոգման գործիքները՝ պատճառելով շուրջ 400 դոլարի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Տորֆավան գյուղի բակիչ, 1982 թ. ծնված Արա Ս.-ն:

«Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter