HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարելավվի ՀՀ-ում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացը

Կառավարությունը հայտնում է, որ ընդունել է որոշում՝ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ներկայիս 4 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 50 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալները փոխարինել 0.25 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 25 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալներով։

Արդյունքում՝ ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները համապատասխանեցնել միջազգային պահանջներին և ապահովել երթևեկության անվտանգությունը, քանի որ նախագծով առաջարկվող տեխնիկական տվյալներ ունեցող տրանսպորտային միջոցները ներկայումս կարող են շահագործվել ՀՀ-ում առանց պետական գրանցման և հաշվառման, ինչը երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից կարող է առաջացնել մեծ ռիսկեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter