HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը

Կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։

«Նախագծի ընդունմամբ էականորեն արագացվել է կենսաթոշակների նշանակման գործընթացը, կրճատվել է քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝

  • Ընդլայնվել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվել է ի հաշիվ 1992-2004թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։ 
  • Միասնականացվել է աշխատանքային ստաժը հաստատելու ընթացակարգը՝ 1992–2013թթ․ ժամանակահատվածների աշխատանքային ստաժը հաստատելիս աշխատանքային գրքույկի պատշաճ գրառումների և ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու տեղեկատվության առկայության դեպքում աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվի։ 
  • Պարզեցվել է Ղարաբաղում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի արխիվները հիմնականում չեն պահպանվել։ Սա նշանակում է, որ Ղարաբաղի տարածքի համար 1992-2013թթ․ աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։
  • Մշակվել և ներդրվել են ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն են տալու ինքնաշխատ եղանակով հաշվարկել քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների ստաժը և ձևավորել սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքներ։ 
  • Հստակեցվել են աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները, մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների անվանումները:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter